Ադրբեջանի կողմից շատ կոնկրետ թիրախային կրակոց է եղել. Վահրամ Պողոսյանը մանրամասներ է հայտնում

Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։

«Վերջին օրերին հակառակորդի սադրիչ նպատակով իրականացված գործողությունների հետևանք ենք սա որակում, ինչպես գիտենք՝ վերջին օրերին Շուշիից օդ էին կրակում, այսօր, արդեն, շատ կոնկրետ թիրախային կրակոց է եղել, ինչը, միանշանակ, արժանի է քննադատության, որովհետև սա նշանակում է Ադրբեջանի կողմից ոչ միայն հրադադարի ռեժիմի, այլև՝ բոլոր պայմանավորվածությունների խախտում ու անհարգալից վերաբերմունք խաղաղապահ զորակազմի նկատմամբ», – Aysor.am-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ արդեն դիմել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

«Իրավիճակի մասին արդեն տեղեկացված է խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը և հույս ունենք, որ դեպքն անարձագանք չի մնալու, որովհետև եթե նման սադրանքները շարունակվեն, բնականաբար, հետևանքները շատ ավելի վատ կարող են լինել։ Պետք է բոլոր ջանքերը գործադրենք նման սադրանքները բացառելու ու տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար», – նշեց Վահրամ Պողոսյանը։

Նշենք, որ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Related posts

«Պորտաբույծներից» մինչև «թերհասներ». ինչպես են թավշյա պաշտոնյաները ծաղրում քաղաքացիներին

admin_hayfanat

Շուշիի հարակից տարածքներում թշնամու ջոկատները «գյորբագյոր» են եղել․ Արծրուն Հովհաննիսյան

admin_hayfanat

Մեկամյա որդուն վաճառել է 500 հազար դրամով. սարսափելի դեպք Մասիսում

admin_hayfanat