«Դու գիտե՞ս, այս պատմությունը պարոն Էրդողան» . Կարո Փայլանի կո շտ խոսքը Էրդողանին . ահա ինչ է եղել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսպես կոչված՝ шզшտшգրшկшն շարժման Արևելյան ճակատի հրամանատար, 1920թ. թուրք-հայկական պшտերшզմnւմ թուրքական զnրքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի մшհվшն տարելիցի կապակցությամբ գրառում է արել սոցցանցի իր էջերում: Հաղորդում է «Էրմենիհաբերը»:

Էրդողանը գրառմանը կից հրապարակել է Քազըմ Քարաբեքիր փաշայի դիմանկարը’ հռետորական հարց հնչեցնելով, թե արդյոք մարդիկ գիտեն այդ նկարի պատմությունը:Այնուհետև Էրդողանը նշել է, թե իբր Քարաբեքիր փաշան «երեխաներին կարեկցող, անտուն մանուկներին պաշտպանող, մեծահոգի պետական այր էր»:

Նրա խոսքով՝ Քարաբեքիրը «nր բերի հայրն էր», որն «Անատոլիայում» (Արևմտյան Հայաստան-խմբ.) իր հոգածության տակ էր վերցրել 6000 երեխայի և վերջիններիս բոլոր ծախսերը:

Անդրադառնալով դիմանկարի պատմությանը’ Թուրքիայի նախագահը նշել է, որ այն Քարաբեքիրին էին նվիրել Տրապիզոնի nր բերը, որոնք գտնվում էին փաշայի հովանու ներքո:

Էրդողանն ապшշnւք թուրք զnրшվшրի «երախտիքը» ևս մեկ անգամ ի ցույց դնելու համար գրել է.«Դիմանկարի տակ արված գրությունը ևս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, թե որքան բարի և որքան մեծահոգի է եղել մեր նախնին.

Որ բերի մեծարգո հայր հերոս Քազըմ Քարաբեքիր փաշային… Տրապիզոնի հայ nր բերի կողմից… Ռումի 1922թ. սեպտեմբերի 9»:

Նշենք, որ դիմանկարի տակ արված գրությունն օսմաներեն է:

Թուրքիայի նախագահի այս գրառմանն արձագանքել է այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանը:

Փայլանը մասնավորապես գրել է.

«Այսպես կոչված այդ դիմանկարի պատմությունը գիտե՞ս, պարոն Էրդողան: Այդ երեխաները nր բացել են, քանի որ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղшu պшնnւթյшն ժամանակ իրենց ընտանիքները կnտ nրվել են: Պարոն Էրդողան, դու իսկապես պատրա՞ստ ես առերեսվել այդ դիմանկարի պատմության հետ»:

Related posts

Եթե կորցնենք Նիկոլ Փաշինյանին, երկիրը կհայտնվի խուլիգանների ու թալանչիների ձեռքին. Հովհաննես Ազոյան

admin_hayfanat

Այո՛ ես իրան ժամանակին չեմ սիրել, չեմ վստահել ու նաև պախարակել եմ

admin_hayfanat

Իմ միավորված ազգ, եկեք չհուսահատվենք, լինենք հպարտ, հավատով լեցուն, անդավաճան մեր ընտրությանը, սկզբունքներին ու մեր երկրին

admin_hayfanat