Ինչ ասաց Պուտինն Էրդողանին, որ ադրբեջանցիները կրակեցին

Հունվարի 13-ին Արցախի Պաշտպանական բանակը հայտարարեց հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման մասին, որի հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող: Դեպքի վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն, դրանք պարզելու համար կատարվում է քննություն:

Հատկանշական է, որ հրադադարի խախտման դեպքը տեղի է ունենում հունվարի 11-ին մոսկովյան հանդիպումից հետո, որի ժամանակ Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է տարբեր հարցեր՝ կապված արցախյան գոտում իրավիճակի և հետագա զարգացումների հետ: Միևնույն ժամանակ, հրադադարի ռեժիմի խախտումը փաստորեն տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցին զուգահեռ, որում ՌԴ նախագահը Թուրքիայի նախագահին ներկայացրել է հունվարի 11-ի հանդիպման մանրամասներ:Ի դեպ, հատկանշական է և այն, որ նախօրեին Էրդողանը հայտարարել է, թե Արցախում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցություն ապահովելով՝ աշխարհին ցույց կտրվի ռուս-թուրքական գործընկերության արդյունավետությունը: Էրդողանի հայտարարությունը բավականին բազմիմաստ է և, չնայած առերևույթ իմաստին, բավականին բազմաշերտ:

Քիչ չէ հավանականությունը, որ Անկարային դուր չի եկել մոսկովյան հանդիպումը: Ռուս-թուրքական գործակցության մասին Էրդողանի հայտարարությունը ավելի շուտ հնչում է որպես ՌԴ հասցեին շանտաժ: Գաղտնիք չէ, որ Արևմուտքի հետ դիմակայության մեջ գտնվող ու թուլացող Ռուսաստանը էապես զգում է Թուրքիայի հետ գործակցելու կարիքը: Էրդողանը ըստ էության ավելի շուտ Պուտինին է ակնարկում, որ Ռուսաստանի համար այդքան ցանկալի համակեցության ռեժիմը հնարավոր է միայն Թուրքիայի հետ գործակցելով: Անկարան ըստ երևույթին նկատում է, որ Մոսկվան արցախյան հարցում հայ-ադրբեջանական լարվածության թուլացման և համակեցության ռազմավարական հեռանկարը փորձում է առաջ մղել նաև հենց Թուրքիայի ազդեցությունը և դերակատարումը թուլացնելու նկատառումով, պատերազմով խաղի մեջ մխրճված Թուրքիային, այսպես ասած, խաղաղությամբ խաղից դուրս բերելու նկատառումով:
Ահա այդ իրողության պայմաններում, Էրդողան-Պուտին հեռախոսազրույցին զուգահեռ, Արցախում հրադադարի խախտման հանգամանքը կարող է վկայել հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից Թուրքիայի դժգոհության մասին: Սա, իհարկե, հնարավոր մեկնաբանություն է, որովհետև հրադադարի խախտման ստույգ հանգամանքների պարզ չլինելու պարագայում բարդ է ասել՝ այն ուներ լայն քաղաքակա՞ն համատեքստ, թե՞ պարզապես դեմ դիմաց կանգնած զինվորական ստորաբաժանումներին բնորոշ իրողություն է:Ի վերջո, միամիտ է կարծել, որ ռուս խաղաղապահների ռեգիոնալ ներկայությունը բացառելու է որևէ կրակոց կամ միջադեպ: Ռուս խաղաղապահների ներկայությունը թերևս էապես չեզոքացնում է պարզապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, սակայն միջադեպերի հարցում չկա որևէ երաշխիք, ըստ այդմ՝ հայկական ուժերից պահանջվում է գերզգոնություն

Related posts

Խոստացավ խաղաղություն , բերեց՝ պատերազմ։ Խոստացավ հաղթանակ, բերեց՝ պարտություն. Շարմազանով

admin_hayfanat

Րոպեներ հետո անձամբ կդիմավորեմ Երևանում հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին. Արայիկ Հարությունյան

admin_hayfanat

Վարդավառը չնշելուց է՞ք նեղվում, ա՛յ անուղեղնե՛ր, Չորս ջահել-ջիվան տղա ենք կորցրել

admin_hayfanat