Լավ լուր.Քիչ առաջ Ադրբեջանը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհահատվածում անհետացած անձանց. ԱԱԾ հայտարարությունը


ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհահատվածում անհետացած անձանց: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

«Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարած

Related posts

Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ. թուրքագետ

admin_hayfanat

Հայկ Մարությանի հերթական «կսմիթը» Փաշինյանին և ՔՊ-ին

admin_hayfanat

ԲՐԱՎՈ՜… Նախագիծն ընդունվել է …ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռшզմագերիներին, հակառակ դեպքում…

admin_hayfanat