Հավատացած եմ, որ «Մերձավոր արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր և համախմբված:

Մեծարգո տիկին Աուն,

Սիրելի Նադյա,

Խորապես ցնցված եմ Լիբանանում տեղի ունեցած այս մեծ ողբերգությամբ: Կիսում եմ Ձեզ հետ այս ծանր վիշտը և իմ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին:

Հայ ժողովուրդը կանգնած է եղբայրական Լիբանանի կողքին և աղոթում է այս ողբերգության հետևանքների արագ հաղթահարման և երկրի բնականոն հուն վերադառնալու համար:

Այս դժվարին օրերին մենք մեր աղոթքներով և մտքերով Ձեզ հետ ենք:

Թող Աստված համբերություն, ոգու տոկունություն և խաղաղություն շնորհի Լիբանանի բարեկամ ժողովրդին: Հավատացած եմ, որ «Մերձավոր արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր և համախմբված:

Ջերմորեն և բարեկամաբար՝

Աննա Հակոբյան

Related posts

Բայց այսօր ես ուզում եմ հայտարարել, որ․․․ Արտակ Գալստյանի ցնցող բացահայտումը Արսեն Թորոսյանի մասին

admin_hayfanat

Ո՞վ էր Հանրապետության հրապարակի աստղը՝ Բրեգովիչը, թե՞ Փաշինյանը

admin_hayfanat

Վանեցյանը ամոթ ունենար, որ քամելիոնի պահվածքով որոշ ժամանակ անց արդեն ուրի՜շ մեղեդի չնվագեր իր նախկին հանց ա գործ շեֆերի գումարներով գնած զուռնայով:Ալիս Սողոմոնյանի ճիշտ գրառումը…

admin_hayfanat