Փաշինյանը ստեղծել է բոլոր նախադրյալները Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու համար. Անդրանիկ Թեւանյան

Փաշինյանն այնքան էր ուզում սեփական կետից հարաբերվել Ալիեւի հետ, որ Դուշանբեում «ոտքի վրա» փաստացի չեղյալ հայտարարեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում եւ Ժնեւում ձեռք բերված համաձայնությունները սահմանային միջադեպերը միջազգային մոնիտորինգի ենթարկելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.
Փաշինյանի «խաղաղասիրության» արդյունքները

Իրենց «խաղաղության կուսակցության» անդամներ ներկայացնողները միայն գրգռում են թշնամու ախորժակը եւ բերում պատերազմ։ Սա քաղաքագիտական կանոն է Հայաստանի համար։ Եվ ոչ միայն Հայաստանի։

Հիտլերի հետ բանակցող Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը եւս «խաղաղության կուսակցության» ներկայացուցիչ էր եւ հանուն խաղաղության գնաց նվաստացուցիչ գործարքի, սակայն նույնիսկ այդ գնով չկարողացավ խաղաղեցնել Հիտլերին ու զերծ պահել Անգլիան պատերազմից։

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես դիրքավորվեց «խաղաղության կուսակցության» տիրույթում՝ պատերազմ հայտարարելով հայ ժողովրդի մի հատվածին։ Սկսվեց պառակտումը եւ պիտակավորումը՝ սեւեր, հակահեղափոխականներ, հիասթափվածներ, շնաբարո դուրսպրծուկներ եւ այլն։

Որքան գարշաբերան էր Փաշինյանը հայ ժողովրդի մի հատվածի, նույնքան նրբանկատ ու կոռեկտ էր թշնամական Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նկատմամբ։ Ինքն ու Աննա Հակոբյանը զարմանալի ինտենսիվությամբ եւ հետեւողականությամբ խաղաղության, իսկ փաստացի՝ պարտվողականության քարոզ էին տանում Ալիեւի ռազմատենչ հռետորաբանության աճի ֆոնին։

Փաշինյանն այնքան էր ուզում սեփական կետից հարաբերվել Ալիեւի հետ, որ Դուշանբեում «ոտքի վրա» փաստացի չեղյալ հայտարարեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում եւ Ժնեւում ձեռք բերված համաձայնությունները սահմանային միջադեպերը միջազգային մոնիտորինգի ենթարկելու մասին։ Նա ինստիտուցիոնալ համաձայնությունները փոխարինեց «վերելակայինով»։

Ալիեւի հետ բանավոր պայմանավորվածություններն, իրոք, բերեցին շփման գծում լարվածության որոշակի թուլացման, սակայն ակնհայտ էր, որ դա ժամանակավոր է եւ հետագայում ավելի մեծ խնդիրների պատճառ է դառնալու։

«Վերելակում» կնքած «համաձայնությունը» Փաշինյանն օգտագործեց սեփական «ես»–ի քարոզի, իսկ Ալիեւը՝ արցախաադրբեջանական շփման գծում ինժիներական աշխատանքներ իրականացնելու համար։

«Վերելակային» զրույցից հետո Փաշինյանը սկսեց նախապատրաստել հայ ժողովրդին խաղաղության, իսկ Ալիեւը՝ պատերազմի։ Մեր բոլոր զգուշացումներն այն մասին, որ ասիմետրիկ այս գործընթացներն ի վերջո հանգեցնելու են բախումների, ուշադրության չարժանացան ՀՀ ղեկավարության կողմից ու համապատասխան հետեւություններ չարվեցին։

Եթե այս ամենին գումարանք նաեւ վարչապետի քաղաքականությունը ՀԱՊԿ–ում մեր դիրքերը թուլացնելու եւ հայ–ռուսական հարաբերությունները փսորելու ուղղությամբ, ապա պատկերն ամբողջական կդառնա։ Եվ բնական է, որ դրանից հետո Ադրբեջանը պետք է կրակեր։ Եվ կրակեց։ Ճիշտ է, մեր բանակն արժանի հակահարված տվեց, բայց այս խմորը դեռ շատ ջուր է տանելու։

Տապալելով բանակցային գործընթացը (բանակցությունների տապալումը ներկայացվում էր որպես դրական երեւույթ ու «թավշյա» իշխանության գերհանճարեղ քաղաքականության վկայություն) եւ արտաքին քաղաքական կոպիտ սխալներ թույլ տալով՝ Փաշինյանը ստեղծել է բոլոր նախադրյալները Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու համար։

Բանակցային գործընթացի տապալումն Ադրբեջանում ուժեղացրեց «պատերազմի կուսակցության» դիրքերը, որի առաջին արդյունքը եղավ Մամեդյարովի պաշտոնանկությունը։ Դա նշանակում է, որ մեծ կռվին կարող է խանգարել միայն հրաշքը, կամ էլ՝ Հայաստանի ներքին կյանքում փոփոխությունը։

Իրական խաղաղություն Հայաստանին կարող է ապահովել միայն, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունը»:

Related posts

Հենց նոր պայթյուն․ Քիմի կյանքը վտանգված է

admin_hayfanat

Անհասկանալի միջադեպ Նիկոլ Փաշինյանի և ԱՆնա Հակոբյանի հետ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

admin_hayfanat

Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է. Քաջարանի քաղաքապետ

admin_hayfanat