Հրատապ. ՀՀ ոստիկանները քիչ առաջ «զախվատ» արեցին ՀՀ մի քանի օրենքով գողերին ու հեղինակությունների


Այսօր՝ մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել են «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք տաք վնասազերծում» օպերացիան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել թվով 15 անձի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով գողեր են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են Lexus մակնիշի ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser, Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Թե ինչի համար են օրենքով գողերն ու նրանց հետ եղած անձինք բերման երթարկվել, SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՍԵԼ Է, ՈՐ ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԻ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ

admin_hayfanat

Այսօրվանից սկսած համաճարակը օր օրի պիտի նահանջի…Բժիշկ Հայկ Մանասյանը ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ է ՀԱՂՈՐԴՈՒՄ

admin_hayfanat

Շտապ! Գագիկ Խաչատրյանը վատացավ նրան տարան Լֆիկի հիվանդանոց

admin_hayfanat